-
Հա՛յ պատմաբաններ, ճարտարապետնե՛ր ու ճարտարապետության պատմաբաններ, պարզվում է՝ «վրացիները մի քանի անգամ գրավել են Անին և իրենց ոճով կառուցել են տաճարներ»:
-
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է․
«Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի սահմանադրության այն դրույթը հանելու պահանջը, որը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել են բանակցային գործընթացի կարևոր թեմաներից...
-
Տևական ժամանակ չարչրկվող «խաղաղության համաձայնագրի» մասին անդադար խոսող իշխանությունը կարծես մոռանում է մեկ կարևոր բան։ Հանրությունը դեռևս տեղյակ չէ, թե ինչի մասին են այդքան շահարկվող «17 կետերը»...
-
Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորելու այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին:
-
Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մ. Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը։
Հանդիպման արդյունքներով ամերիկյան կողմի տարածած կարճ հաղորդագրության մեջ նշված է.
«Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային՝ աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը»։
-
Մեր օրերում տեղի ունեցող աշխարհաքաղաքական լրջագույն տեղաշարժերի չափը պատկերացնելու համար բավական է միայն համեմատել ԵՄ-ի և Ռուսաստանի ռազմաքաղաքական կշիռն ու դիրքը աշխարհում 2010-ին և 2025-ին։
-
Սովետում մարդիկ վարկեր չունեին, պարտքեր չունեին, մեկը մյուսին պարտք չէր, գցել-խաբել չէր լինում։ Դժգոհ էին։ Համարյա բոլորը բանկում հետ գցած փող ունեին։ Դժգոհ էին։ Պետական պարտքի մասին նույնիսկ մտածելու թեմա չկար։ Չուզեցինք, մերժեցինք կոմունիզմ կոչվածը, կապիտալիզմ ուզեցինք։
-
Ֆուտբոլային անհաջողության ֆոնին հին երգն է ակտիվանում, թե հայերից ի՞նչ ֆուտբոլ խաղացող, գնացեք ըմբշամարտով ու ծանրամարտով զբաղվեք։
-
Վերջին օրերին ի հեճուկս հանցավոր վարչախմբի լռության` մամուլը լեցուն էր տեղեկություններով, որ ադրբեջանական կողմը Սոթքում և բազմաթիվ այլ տեղերում կրակում է:
-
2024 թվականի վերջին մի քանի լրատվական միջոցներին տրված հարցազրույցների ընթացքում հայտարարել էի, որ 2025 թվականը տնտեսական աղետի տարի է լինելու։